Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ միասին ներկա է եղել Փարիզի Նորաձևության շաբաթին, իսկ ցուցադրություններից մեկի ժամանակ պապարացիները լուսանկարել են Քիմին՝ Կարին Ռոյթֆելդի հետ միասին:
Հիշեցնենք, որ Քիմը դարձել է CR Fashion Book-ի նոր համարի հերոսուհին: Ռոյթֆելդին և Քիմին, ի դեպ, Քանյեն է ծանոթացրել: Ռոյթֆելդը խոստովանել է, որ Քիմի հետ աշխատելը շատ հաճելի է, և որ նկարահանումների ամբողջ ընթացքում Քարդաշյանը ոչ մի բանից չի դժգոհել:
Ինչպես տեղեկացնում է արևմտյան մամուլը, երիտասարդ մայրիկն առաջին անգամ է փոքրիկ Նորթին մենակ թողել, որպեսզի Քանյեի հետ միասին Փարիզ մեկնի: Չնայած որ վերջին ժամանակներս Ուեսթը շատ հարցազրույցներ է տվել, նա այդպես էլ չի ասել, արդյոք Քիմն ու դուստրը կմիանան իրեն նրա համաշխարհային շրջագայության ժամանակ, որը կսկսվի այս տարվա հոկտեմբերին:
1. Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը՝ Փարիզի նորաձևության շաբաթին




2. Քիմ Քարդաշյանն ու Կարին Ռոյթֆելդը









































