Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հայկական հեռուստաալիքների նոր եթերաշրջանի անակնկալները

«Առաջին լրատվական»-ը հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ ի՞նչ նոր նախագծեր ու հաղորդումներ են պատրաստում նրանք նոր եթերաշրջանում և ի՞նչ նոր շեշտադրումներ են լինելու նրանց եթերացանցերում առհասարակ:

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքի գեղարվեստական մասի պատասխանատու Էդգար Ամիրխանյանն, օրինակ, նշեց, որ իրենց հեռուստադիտողին առաջիկայում մի շարք անակնկալներ են սպասվում: «Բնականաբար, հին հաղորդումների թարմացում և նորերի մեկնարկ է տրվելու: Այժմ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Կան գաղափարներ, որոնք քննարկումների փուլում են: Եթե այժմ անուններ կամ առանձին նախագծեր նշեմ, գուցե դրանք հետագայում չստացվեն, դրա համար կոնկրետացումներից կխուսափեմ: Կասեմ միայն, որ հին հաղորդումները ռեբրենդինգի են ենթարկվել»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ հեռուստաալիքի լրատվական ծրագիրն արդեն իսկ նոր տաղավար, նոր դեմքեր ու ձևաչափ ունի: «Երկրի հարցը» հաղորդաշարը ավելի գունեղ տաղավարով և ավելի սուր հարցադրումներով է եթեր հեռարձակվում: Նոր եթերաշրջան է մտել «Մաեստրո շոու» հաղորդաշարը, որում ևս սցենարային փոփոխություններ են կատարվել»,- հիշեցրեց Է. Ամիրխանյանը՝ հավելելով, որ նոր եթերաշրջանում նոր հաղորդումներ դեռ կլինեն:

«Արմնյուզ» հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Գոհար Ալեքսանյանն իր հերթին նկատեց, որ նոր եթերաշրջանում ցուցադրվում է «Նորությունների սենյակ» հանրահայտ սերիալը: «Մեր եթերացանցում կան հաղորդումներ, որոնց ձևաչափը, հեռարձակման ժամանակացույցը մի փոքր փոփոխվել են: Միակ նորությունն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին մենք վավերագրական և գեղարվեստական կինոնկարների պրեմիերաներ ենք ներկայացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր նախագծեր և հաղորդումներ նոր եթերաշրջանում չեն նախատեսվում:

Դե իսկ «ԱՐ» հեռուստաընկերությունից էլ տեղեկացրեցին, որ նոր եթերաշրջանում արդեն իսկ 4 նոր հաղորդաշար է մեկնարկել՝ «Պարզ ճշմարտություններ», «Օրվա գույնը», «Այլ լուրեր» և «Այս օրը»: Ծրագրերի համակարգող Անահիտ Կարագուլյանի խոսքով` «ԱՐ» հեռուստաընկերությունը առավելապես մշակութային ուղղվածություն է որդեգրել: «Իսկ բոլորովին նոր մի նախագիծ եթեր կհեռարձակվի արդեն Նոր տարուց հետո: Բայց դա թող դեռևս անակնկալ մնա»,- ասաց նա:

«Հանրային» հեռուստաընկերության մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «Հ1»-ի հեռուստադիտողը նոր եթերաշրջանի անակնկալներին ականատես կլինի արդեն հաջորդ շաբաթվանից: «Նոր եթերաշրջանը ավանդաբար նախանշված է սեպտեմբերի 21-ին: Եթերային ցանցն ամբողջությամբ կփոխվի արդեն հաջորդ շաբաթ: Ըստ այդմ` եթերում կմնան հին, իրենց հաստատուն լսարանն ունեցող մի շարք հաղորդումներ՝ նոր, թարմ մոտեցումներով՝ «Ազատ գոտի», «Երգ երգոց» և այլն: Ինչ վերաբերում է առավոտյան ծրագրին, ապա նախկին 2 ժամվա փոխարեն այն այսուհետ կտևի 3 ժամ, կլինեն նոր հաղորդավարներ: Բոլորովին նոր նախածերի մասին առայժմ չէի ուզի խոսել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ նոր եթերաշրջանում «Հ1»-ի եթերում կլինի նախկիններից որակապես տարբերվող նոր հեռուստասերիալ՝ «Հատուկ բաժին» անվանմամբ: «Լուրերը կթողարկվեն տեխնիկապես վերազինված նոր տաղավարում: Եթեր կհեռարձակվեն երկու թոք շոուներ՝ մեկը սոցիալական, մյուսը` մշակութային բնույթի: Կլինեն ինտելեկտուալ, գիտական նոր հաղորդումներ, ֆիլմեր ու հայերեն թարգմանված մուլտֆիլմեր»,- ասաց Ա. Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է ATV հեռուստաընկերությանը, ապա ծրագրերի տնօրեն Սերինե Ղազարյանը նշեց, որ աշնան կեսերից մեկնարկող նոր եթերաշրջանում նախատեսվում են նոր, բազմաժանր հաղորդաշարեր՝ հասարակական, սոցիալական և ժամանցային հաղորդումներ: «Ճիշտն ասած՝ չէի ցանկանա փակագծեր բացել: Լինելու են այնպիսի նախագծեր, որոնք հայկական հեռուստաալիքներով երբևէ եթեր չեն հեռարձակվել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ կտրուկ փոփոխություններ իրենց եթերում չեն լինելու:

«Հ2» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Մանիկ Մանասերյանն էլ տեղեկացրեց, որ նոր եթերաշրջանում՝ մեկ ամսվա ընթացքում կլինի 3 նոր նախագիծ՝ երկուսը ժամանցային, մեկը՝ մարզական: «Անուններ չեմ տա, միայն կարող եմ ասել, որ Զառա Արամյանն իր հեղինակային հաղորդաշարը կունենա: «Հ2»-ն, ընդհանուր առմամբ, կշարունակի մնալ ընդհանուր ուղղվածության հեռուստաալիք»,- ասաց նա:

Իսկ ահա «Արմենիա» հեռուստաալիքով հոկտեմբերի սկզբին եթեր կհեռարձակվի բոլորովին նոր հումորային նախագիծ՝ «Տնփեսա» անունով: Բացի այդ, «Արմենիա»-ն նախապատրաստում է «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգանախագծի երկրորդ եթերաշրջանը: 6 ամսվա փոխարեն այն այս կանգամ կտևի ընդամենը 4 ամիս: Նախագիծը կցուցադրվի հոկտեմբերից: Հեռուստաէկրաններին կհայտնվի նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ 6 մասից բաղկացած հեռուստատեսային տարբերակը:

«Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «Շանթ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում, որում ներառված կլինեն հեռուստադիտողի շրջանում արդեն իսկ ճանաչում վայելող և սիրված նախագծեր, եթերը կհամալրվի բոլորովին նոր ձևաչափերի հաղորդումներով: Արդեն այս շաբաթավերջին «Շանթի» եթերում կմեկնարկի նոր հեռուստանախագիծ, որի հեղինակն է «Շանթ» հեռուստաընկերությունը: Ի դեպ, այս նախագիծը, որը ստացել է «Պրեմիերա» անվանումը, նորույթ է հեռուստատեսային ձևաչափերի պատմության մեջ: «Պրեմիերան» երաժշտական հեռուստանախագիծ է, որը հեռուստադիտողին հնարավորություն կընձեռի սկզբից մինչև վերջ ականատես լինել, թե ինչպես է ծնվում երգը և վերածվում հիթի: Բացի այդ, «Արդի ժողովրդական երգիչ» նախագիծը կներկայացվի նորացված տարբերակով՝ նոր որակով, նոր ասելիքով, նոր գործիքավորմամբ:

«BBC-ից ձեռք ենք բերել ևս մեկ միջազգային ձևաչափ` «Դուետ» նախագիծը, որի էությունը կայանում է նրանում, որ պրոֆեսիոնալ կատարողների կողքին իրենց երգելու հմտությունները կցուցադրեն հեռուստատեսային սիրված դեմքերը: «Շանթի» հավատարիմ հեռուստադիտողներին որպես անակնկալ նոր եթերաշրջանում սպասվում է միջազգային հետաքրքիր և շքեղ մի նոր հեռուստանախագիծ: Զվարճալի զարգացումներով եթերում կլինի «Քաղաքում» հումորային հեռուստասերիալը: Հումորի իր չափաբաժինն էլ հեռուստադիտողին կմատուցի «Վիտամին ակումբը»: Կցուցադրվի հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ընտրանի: «Աշխարհի հայերը» նախագծի շրջանակներում հեռուստադիտողը կշարունակի ծանոթանալ արտերկրում բնակվող և որոշ բարձունքների հասած հայերի հետ»,- ասաց նա:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում, այսինքն՝ հոկտեմբերի սկզբից, հեռուստադիտողի դատին կներկայացնի մի շարք նոր, հետաքրքիր և բազմաժանր նախագծեր: Նոր տաղավարով և նոր շնչով եթեր է հեռարձակվելու «Դիպված» հաղորդաշարը: Բացի այդ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը կներկայացնի Հայաստանի տնտեսական, մշակութային, հասարակական, առողջապահական և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերյալ հաղորդումներ: Տնտեսական, տեխնոգեն, և ագրո հավելվածներին կմիանան նոր` սոցիո և էկո հավելվածները: Նոր եթերաշրջանում կլինեն նաև բոլորովին նոր հաղորդումներ՝ «Հայկական հետք», «Ավտոդրայվ», «Դրայվ Նյուզ», «Մի ուղեգրի պատմություն»` սիրված դերասանների և շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ շրջագայություն դեպի աշխարհի տարբեր ուղղություններ և եվրոպական ու ամերիկյան առաջատար հեռուստաալիքների եթերում ցուցադրված մի սերիալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում