«Բարսելոնա»-ի մի խումբ երկրպագուներ` «Առա´ջ, «Բարսելոնա»» անվամբ անվստահություն են հայտնել կատալոնական ակումբի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելին և նրա օգնականներին: Այդ մասին է հայտնում Football Espana-ն:
Ռոսելին մեղադրում են ստի և կեղծիքի մեջ: Երկրպագուների մամուլի ասուլիսը կկայանա «Սելտիկ»-ի դեմ խաղից մեկ օր անց:
Ռոսելն ընտրվել է «Բարսելոնա»-ի նախագահ 2010 թվականին: Նրա լիազորություններն ուժի մեջ են դեռևս երեք տարի:










































