Ֆուտբոլի Բելգիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Մաքսիմ Լեստյենը 6 ամսով հեռացվել է հավաքականից՝ կարգապահական կանոնները խախտելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Niewsblad.de-ն:
«Եվրո-2015»-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականի դեմ խաղից առաջ ֆուտբոլիստը հյուրանոցի իր համարում սեքսով է զբաղվել ընկերուհու հետ:
Երկրպագուները զվարճալի պաստառ էին ներկայացրել՝ նվիրված Լեստեյնին:
«Գիտեմ, որ հուսախաբ եմ արել թիմակիցներիս՝ Իտալիայի և Հս. Իռլանդիայի հավաքականների դեմ կարևոր խաղերից առաջ: Ներողություն եմ խնդրում մարզչական շտաբից, թիմակիցներից, երկրպագուներից»:







































