Հագուստի խանութների շվեդական Hennes Mauritz ցանցը, որը հայտնի է որպես H&M, բացել է իր 3000-րդ խանութը՝ գրում է The Local-ը:
Խանութը բացվել է հարավարևմտյան չինական Չենդու քաղաքում:
Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ 2013թ. երրորդ եռամսյակը հաջող էր վաճառքի ու եկամտի համար: Աճը կազմել է 22%, իսկ մաքուր շահույթը՝ 4.431 մլն շվեդական կրոն (690 մլն դոլար):
Retail Group-ը հայտարարության մեջ նշել է, որ օգոստոսին ԱՄՆ-ում օնլայն-խանութների հաջող գործարկումից հետո ընկերությունը պատրաստվում է շարունակել իր գլոբալ արշավը:









































