Կոտրված շասիով Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո քաղաքի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանում: Օդանավում եղած 151 ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Օդաչուն ինքնաթիռն իջեցրել է կորպուսի կողային հատվածով՝ դուրս չգալով թռիչքա-վայրէջքային ուղուց:
Alitalia իտալական ավիաուղիների ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Մադրիդից:









































