ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս թեթևշարժիչային ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և, մխրճվելով անգարի մեջ, այրվել է: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Երկշարժիչային Cessna Citation ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Այդահո նահանգի Հեյլի քաղաքից:
Չի հաղորդվում, թե քանի մարդ կար ինքնաթիռում:
Ականատեսների վկայությամբ՝ վթարի վայրում գոյացել է սև ծուխ:











































