Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը ենթակա չէ քննարկման՝ հայտարարել է երկրի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ փոխանցում է Associated Press-ը:
Նա նաև նշել է, որ Թեհրանը միջազգային փորձագետներին կթողնի իր միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց: Զարիֆի խոսքով՝ Իրանը մեծ շանսեր ունի բանակցություններում հաջողությունների հասնելու համար:
«Կքննարկվեն միայն ուրանի հարստացման ծրագրի տարբեր կողմերը: Ծրագրի իրականացումն ինքնին քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է նա:







































