Մեքսիկայի Խուարես քաղաքում ժամերգության ժամանակ եկեղեցի է փլուզվել: Միջադեպի պահին ներսում եղել է մոտ 200 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փլուզման հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա, մոտ 30 մարդ վնասվածքներ են ստացել:
Հաղորդվում է, որ անավարտ շենքը ծածկված է եղել բրեզենտով, իսկ վերջին օրերի տեղատարափ անձրևներից տանիքը զգալիորեն ծանրացել էր, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է պատերի փլուզման:









































