FHM բրիտանական ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակը։ Ամսագրի կայքում անցկացված հարցման տվյալներով, 98-րդ տեղում տղամարդ-մոդել Անդրեյ Պեժիչն է:
19-ամյա այդ տղան, որը ծնունդով ավստրալացի է ունի սերբ-խովաթական ծագում և կնոջ շատ է նման: Այս տարվա սկզբին նա դուրս է եկել ցուցադրության մեկ տղամարդու, մեկ կնոջ զգեստներով, ինչն իսկական իրարանցում է առաջացրել։
Ասում են, որ իր ոլորտում Պեժիչը բավական պահանջված է, քանի որ կարողանում է ցուցադրել երկու սեռերի համար նախատեսված զգեստները:
Կայքի խմբագիրներն ասում են, որ Պեժիչը ցուցակում լրիվ պատահական է հայտնվել, քանի որ իրենք դա չեն նկատել քվեարկության ժամանակ: «Այդ անհասկանալի սեռի էակը հույս ունի, որ մի օր կգովազդի Victoria’s Secret ներքնազգեստ, սիրտս խառնեց»,- կատակում են խմբագրությունում:







































