Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, ովքեր սովոր են ճնշել իրենց զգացմունքները, հաճախ են վաղաժամ մահանում՝ հատկապես քաղցկեղից: Հետազոտության արդյունքները հրապարակել է Psychosomatic Research ամսագիրը:
Հետազոտողները 12 տարվա ընթացքում հետևել են 729 մարդկանց, ովքեր 1996թ.-ին պատասխանել են հարցմանը՝ իրենց զգացմունքները ճնշելու թեմայով:
Հարցման արդյունքում ստացված տվյալները չափազանց աննշան են՝ միանշանակ եզրակացություններ անելու համար. անհրաժեշտ է ավելի խորը հետազոտություն անցկացնել:









































