Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Զենիթ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ իր թիմը հիանալի խաղ էր ցուցադրում մինչև հանդիպման 75-րդ րոպեն, սակայն այնուհետև «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները հոգնեցին:
Հիշեցնենք`Յուրան դարձել է մոսկովյան ակումբի երկրորդ գոլի հեղինակը` ավարտի հասցնելով Արազ Օզբիլիսից ստացած հիանալի փոխանցումը:
«Մենք փոքր-ինչ հոգնած էինք, բայց առաջին 75րոպեների ընթացքում լավ էինք խաղում և կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Սակայն ինչ արած, միշտ էլ այդպես է` չես գրավում մրցակցի դարպասը` մրցակիցն է գրավում քո դարպասը»,- ասել է Մովսիսյանը:









































