Տոկիոն Սենկակու վիճելի կղզիները չի վերադարձնի Պեկինին, սակայն Ճապոնիայի կառավարությունը բաց է երկխոսության համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Աբեի խոսքերով՝ Ճապոնիան մտադիր չէ հակամարտել Արևելաչինական ծովում գտնվող անմարդաբնակ արշիպելագի շուրջ:
Չինաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ Ճապոնիայի հետ երկխոսությունը հավանական է միայն պայմանով, որ Տոկիոն կճանաչի վիճելի կղզիների պատկանելության փաստը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Չինաստանին և նրա հարևաններին կոչ է արել տարածքային վեճերը լուծել առանց սպառնալիքների:









































