Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է The Guardian-ը: Ենթադրյալ զոհը պնդում է, որ Ալան Լյուիսն իրեն բռնաբարել է Մանչեսթերի շրջակայքում 1960-ական թթ. վերջին, երբ ինքը դեռահաս է եղել:
Լյուիսին, որ արդեն 75 տարեկան է, ազատ են արձակել գրավի դիմաց: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, տուժածին ոստիկանությունում անհրաժեշտ աջակցություն և օգնություն են ցուցաբերում:
Լյուիսի կուսակցությունը, որի առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է, հրաժարվել է մեկնաբանել բռնաբարության մեղադրանքը:
Լյուիսի ձերբակալության մասին հայտնի է դարձել պահպանողականների ամենամյա համաժողովի նախաշեմին, որը կայանալու է Մանչեսթերում սեպտեմբերի 29-ին:









































