Հարվարդի բժշկական դպրոցի համալսարանական հիվանդանոցներից մեկի հետազոտողներն ապացուցել են, որ Apple-ի iPhone 4S և iPhone 5 սմարթֆոնների տեսախցիկները բավականին լավն են, որպեսզի դրանք փոխարինվեն աչքի հետազոտման սարքավորումներով, որոնք արժեն տասնյակ հազարավոր դոլարներ:
Ինչպես հաղորդում է Medical News Today-ը՝ վկայակոչելով Journal of Ophthalmology-ում հրապարակված հոդվածը, սա առաջին փորձը չէ, երբ այս հիվանդանոցի հետազոտողները սմարթֆոններն օգտագործում են ախտորոշելու համար, սակայն նախկինում նրանց տեսախցիկները բավականաչափ լավը չեն եղել: Իսկ Apple-ի ժամանակակից սմարթֆոնները թույլ են տալիս կատարել աչքի ցանցաթաղանթի հետազոտություն՝ պրոֆեսիոնալ սարքավորումների համեմատ ոչ թանկ Filmic pro բջջային հավելվածի օգնությամբ: Հետազոտողները կիրառել են նաև 20D լինզաներ և եկել այն եզրահանգման, որ սմարթֆոնի տեսախցիկը թույլ է տալիս աշխատել դրանց հետ:
Հետազոտողները iPhone-ի արդյունավետությունը՝ որպես ախտորոշող սարքավորում, ստուգել են ճագարների, անզգայացման տակ գտնվող երեխաների և սթափ վիճակում գտնվող երեխաների վրա: Նրանք կարողացել են ստանալ բավականին լավ որակի լուսանկարներ՝ ցանցաթաղանթի ախտորոշման համար:









































