Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Արամ արք. Աթեշյանը՝ ի պատասխան իր դեմ ուղղված մեղադրանքների և նախատինքների

Արամ արք. Աթեշյանը հուլիսի 21-ի երեկոյան «Դիմագիրքի» իր էջում հրապարակել է երկարաշունչ մի գրություն, որտեղ նամակներով, փաստաթղթերով և փաստացի այլ տվյալներով պատմել է վերջին տարիների գրեթե բոլոր կարևոր անցուդարձերի մասին ու ժխտել իր դեմ ուղղված բամբասանքներն ու զրպարտական լուրերը:

Արամ արք.-ի նամակը տպագրված ձևով կազմում է քսան էջ: Նա այդ գրության մեջ ասում է, թե մինչ այսօր նախընտրել է չխոսել, որովհետև ազգայիններն ու համակիրները իրեն հորդորել են լռություն պահել ու չմտնել բանավեճերի մեջ: Բայց իր դեմ եղած զրպարտություններն ու նախատինքները այնքան ծանր են, որ հիմա ստիպված է խզել այդ լռությունը:

Սրբազանը նախ մեկ առ մեկ պատասխանել է Հայաստանից Սարգիս Հացպանյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին: Մինչ Հացպանյանը պնդել է, որ շատ մոտից է ճանաչում Արամ սրբազանին (նրա փոխնորդի գույնը իմանալու աստիճան), վերջինս էլ հայտնում է, թե հնարավոր չէ, որ այդ անձը իրեն ծանոթ լինի, որովհետև ոչ մի կապ չի ունեցել նրա հետ: Հացպանյանը պնդել է նաև, որ Արամ արք.-ը Մոսկուայում հնությունների մի խանութ ունի: «Ի սեր Աստծու, ինձ ասեք, թե որտե՞ղ է այդ խանութը, որպեսզի գնամ ու գործիս գլուխն անցնեմ»,- գրում է Արամ սրբազանը:

Հոգևորականը պատասխանում է նաև պատրիարքարանից անհետացած Այվազովսկու նկարի մասին մեղադրանքներին. պատմում է, թե այդ նկարը մեկին էր հանձնվել Մեսրոպ սրբազանի կողմից, որն այնուհետև էլ մոռացել է, թե ում է տվել:

Մեկ այլ պնդման համաձայն՝ Արամ արք.-ը Երուսաղեմում ուսանելու ընթացքում Աստվածաշունչ է գողացել: Սրբազանը այդ մասին էլ հրապարակում է Սևան
արք. Ղարիբյանի ստորագրությամբ մի նամակ, որում նամակագիրը «ջրում է» այդ մեղադրանքը:

Ինչ վերաբերում է բազմաթիվ կալվածքներ գնած լինելու մասին պնդումներին և հարցադրմանը, թե՝ կրոնավորն ինչպե՞ս կարող է գնած լինել նման կալվածքներ, Արամ արք.-ը պատասխանում է, որ ինքն անտեր որբ չի եղել և հասակ է առել այնպիսի ընտանիքում, որը նյութական կարողություններ ուներ: Նույնպես՝ Թուրքիայի հարավարևմտյան զբոսաշրջային Բոդրում քաղաքում 500 հազար դոլարի բնակարան գնած լինելու մասին մեղադրանքներին նա պատասխանում է հեգնանքով. «Հրամեցե՛ք, ես այդ տունը 500 հազար լիրայով կվաճառեմ, գնորդ կա՞»։

Սրբազանն անդրադարձել է նաև այլ մեղադրանքների, որոնք վերաբերում են կանանց հետ հարաբերություններին, մանկական պոռնկագրական ժապավեններ դիտելուն և այլն: «Այս բոլորը անպատասխանատու մարդկանց բամբասանքներից այն կողմ չեն անցնում»,- գրում է Արամ արք.-ը։ Պատասխանում է նաև այն պնդմանը, թե ինքը յուրաքանչյուր երկրում մի զավակ ունի, որոնց թիվը ներկայում հասել է 11-ի։ «Է՜հ, այլևս այս զավակները շահեցնենք մեր համայնքին»,- գրում է նա դարձյալ որոշ հեգնանքով:

Գալով պատրիարքի ընտրությանը արգելք հանդիսանալու մասին պնդումներին՝ Սրբազանը հրապարակում է այն նամակի պատճենը, որով նա 2015-ին կուսակալությանն է դիմել պատրիարքի ընտրության պահանջով:

Արամ սրբազանն իր երկարաշունչ գրության մի մասում հիշում է, թե ժամանակին Մեսրոպ սրբազանի դեմ էլ հրապարակվեցին զանազան զրպարտություններ ու նախատինքներ:

Հիշեցնում է, թե ինքը կառուցողական ու փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ պահեց պետական իշխանությունների հետ, այս կերպ ինչպես անցյալի, այնպես էլ ներկայիս պետության հետ լավ կապեր պահվեցին, բայց դրա փոխարեն ինքը մեղադրվեց դավադրության մեղադրանքով: Մինչև իսկ Հայաստանում մի թերթ գրեց, որ ինքը Էրդողանի եղբայրն է:

«Մենք էլ պատասխանեցինք, որ դրանից հպարտություն ենք զգում։ Ափսո՜ս, որ մեր համայնքում կան մարդիկ, որոնք այս բոլորը հասկանալու կարողություն չունեն»,- գրում է նա:

Գրության վերջում Արամ արք.-ը մեկ առ մեկ թվարկում է այն կարևոր ծառայությունները, որոնք ինքը մատուցել է 1976-ից ի վեր, և հետևյալ հեգնական տողերով ավարտում նամակը. «Ես այս ծառայությունները մատուցեցի։ Պիտի ասեք՝ ո՞վ քեզնից այսպիսի ծառայություն խնդրեց։ Չանեիր. դու էլ մյուսների նման զվարճությունների ետևից գնայիր։ Ահա, այստեղ էլ դուք իրավունք ունեք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում