Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Գնաց ազգի Մեծը, Սոսը, մեր վերջին Նահապետը. Facebook

Հրապարակախոս, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Եթե կա մեկը, ում կարող ես ամեն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես», ասում էր Սոս Սարգսյանը։ 

Ես հաստատ երջանիկ եմ՝ գրեթե քսաներկու տարի իմ կյանքում ունեցել եմ Սոս Սարգսյանի ներկայությունը, ոչինչ չեմ թաքցրել նրանից՝ խոստովանության, ինքինամաքրումի, մոմ վառելու ու շնչելու պես։

Այսպես էր շատերի համար, բոլորիս համար…

Նրա կողքին ամուր էինք , որովհետև նրա աչքերում ու հայացքում մեր պատմության թանկ բեռն ու լույսը կար, որ մեզ լավատեսության էր դրդում։

Նրա կողքին ազնվականորեն բարձրանում էինք, որովհետև նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնության ու բարոյականության էր դրդում։

Նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ, որովհետև նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատվության ու ուղիղ մեջքով ապրելու էր դրդում։

Կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սոսի խոսքը, որովհետև այն մեր աղոթքից էր սերում ու մեզ հույսի ու սիրո էր դրդում։

Աղմուկով ու որոմով լեցուն մեր ժամանակներում ուրիշ ու անխառն էր Սոսի ձայնը, որովհետև այն մեր արմատից էր սնվում ու մեզ մեր հոգու ու խղճի տեղն էր հիշեցնում։ 

Գնաց ազգի Մեծը, Սոսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ՝ մինչև կյանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով։ 

Մի քիչ անտեր եմ, մի քիչ մենակ, մի քիչ դատարկ, մի քիչ պարտված՝ իմ, մեր թիկունքից մի ծանր բերդ ընկավ, նոսրացավ մեր խղճի ձայնը, աղքատացան մեր հոգու տարածքները։

Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ։ Հայոց հանճարին հավատացող Սոսը մեզ հետ է նաև հզոր ու հաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տեր կանգնելու իր տեսակի պարտադրանքով։

Ի՛նչ երջանիկ ենք մենք, ես, որ Սոսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտությունն ենք ունեցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում