Փոլ Մաքարթնին պատմել է Yesterday երգի ոգեշնչման աղբյուրի մասին, որը նա գրել է The Beatles խմբի համար: Ինչպես հաղորդում է Gigwise-ը՝ վկայակոչելով Mojo-ին տված երգչի հարցազրույցը, երգի ստեղծման համար Մաքարթնիին ոգեշնչել է իր մայրը:
Երգիչը միևնույն ժամանակ նշել է, որ մինչև վերջին ժամանակներս չի գիտակցել, որ Yesterday-ն իրականում նվիրված է իր մորը: Նա մեջբերել է երգի կրկներգը և նշել, որ հավանաբար այս հարցով պետք է զբաղվեր հոգեբանը:
Փոլ Մաքարթնիի հետ հարցազրույցը հրապարակվել է Mojo-ի վերջին համարում, որը վաճառքի է դուրս եկել սեպտեմբերի 24-ին:
Փոլ Մաքարթնին Yesterday երգը, որը նվիրված է բաժանմանը, գրել է դեռևս 1964թ.: Խումբը ստեղծագործությունը ձայնագրել է միայն 1965թ.:









































