Ամերիկյան Curiosity մարսագնացի տվյալներով՝ Մարսի գրունտում մեծ քանակությամբ ջուր կա: Այս տեղեկությունն առաջացրել է որոշ գիտնականների զարմանքը, հայտնում է BBC-ն:
Գրունտից վերցված փոքր նմուշի տաքացման ժամանակ (մոտ 600 աստիճան) սարքերը ֆիքսել են ջրի գոլորշի: NASA-ի գիտնական Լորի Լեշինի խոսքով՝ նմուշում ջրի պարունակությունը կազմում է դրա զանգվածի 2 տոկոսը: Մասնագետները նշել են, որ մեկ խորանարդ մետրում կարող է մինչև 1 լիտր ջուր պարունակվել:
Նշենք, որ ներկայումս շարժական լաբորատորիան գտնվում է Rocknest կետում: Այն 400 մետր է հեռու Գեյլ խառնարանից, որտեղ 2012-ի օգոստոսին վարէջք էր կատարել մարսագնացը:











































