Thursday, 25 06 2026
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

Սիրիացի ընդդիմադիրներն Անթալիայում համաձայնեցրել են իրենց 3 կետերը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ Անթալիայում հավաքվել են սիրիացի ընդդիմադիրները՝ քննարկելու իրենց երկրում տիրող իրավիճակը։ «Սիրիայում փոփոխությունների օգտին» խորագրով կոնֆերանսը տևելու է 3 օր։

Նշվում է, որ Անթալիայում հավաքվել են ընդդիմադիր կազմակերպությունների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման բազմաթիվ ներկայացուցիչներ։

Սիրիացի ընդդիմադիրները հանդես են գալիս նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի օգտին և անբավարար են համարում նրա հայտարարած համաներումը։

Կոնֆերանսում «Մուսուլման եղբայրներ»-ի պատվիրակության ղեկավար Մելհեմ ալ-Դուրուբին և մյուս մասնակիցները հայտարարել են, որ երկիրը կարիք ունի ռեժիմի փոփոխման և ոչ թե համաներման, ինչի համար էլ Ասադը պետք է հեռանա և կանգնի դատարանի առջև։ Դա լինելու է իրենց պայքարի առաջին փուլը։

Բացի այդ, սիրիացի ընդդիմադիրները համաձայնության են հանգել հետագա երեք կետերի շուրջ. երկրի ներսում ուժի ու բռնության կիրառման վերացում, օտար միջամտության դեմ պայքար, քաղաքացիական (ժողովրդավարական) Սիրիայի ստեղծում։

Նույն ժամանակ միջերկրածովյան Անթաքյայում էլ հավաքվել են Ասադի կողմնակիցները և իրենց դժգոհությունը հայտնել Անթալիայում սիրիացի ընդդիմադիրների հավաքվելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին էլ սիրիացի ընդդիմադիրները հավաքվել էին Ստամբուլում։ Փորձագետների կարծիքով, սիրիացի ընդդիմադիրների թուրքական այս հավաքները Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից Ասադին ուղղված ազդանշաններ են։

Մայիսի 25-ին թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած DEBKA հետախուզական կայքը, նշել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արագորեն կորցնում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և մուսուլմանական աշխարհի աջակցությունը.

«DEBKA-ի տվյալներով՝ Էրդողանը կառավարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ նույնիսկ հրահանգել է կարճ ժամանակահատվածում խզել Դամասկոսի հետ հարաբերությունները: Դա հիմնականում պայմանավորված է քրդական գործոնով»:

Իսկ մայիսի 31-ին բրիտանական The Independent պարբերականը գրեց, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում գաղթականների մեծ ներհոսքը կանխելու համար թուրքական բանակը պատրաստ է ներխուժել Սիրիա և ստեղծել անվտանգության գոտի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում