34-ամյա Ռիո Ֆերդինանդը, ում կարիերայի ավարտը սարերի հետևում չէ, արդեն իսկ պլաններ է մշակում ապագայի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Ֆերդինանդը հիմնելու է «The Footies» մրցանակաբաշխությունը, որը պետք է լինի հայտնի «Օսկար» մրցանակաբաշխության ֆուտբոլային տարբերակը:
Մանրամասներ այս մասին չեն հաղորդվում, բայց արդեն հայտնի է, որ այն կլինի ամենամյա միջոցառում, որտեղ ֆուտբոլիստներին ու ֆուտբոլային ակումբներին մրցանակներ կշնորհվեն լավագույն տուգանային հարվածի, լավագույն խաղի, արդյունքի ու նման բաների համար:









































