Հանրահայտ մոդելյորի՝ Մայամիի էլիտար թաղամասում գտնվող առանձնատունը գնել են 41.5 մլն դոլարով:
Casa Casuarina առանձնատունը, որը պատկանել է Ջանի Վերսաչեին, իրականում «համեղ պատառ» է: Առանձնատունը գտնվում է Մայամիի ամենալավ թաղամասերից մեկում, այն լցված է հնաոճ իրերով, ցնցում է իր շքեղությամբ, նույնիսկ լողավազանը պատված է 24 կարատանոց ոսկով:
Այս տունը վանում է միայն այն փաստով, որ հենց դրա շեմին է 1997 թ. միասեռական-մոլագարի կողմից սպանվել մոդելյորը: Սակայն դա չի կանգնեցրել գնորդներին: Դաժան պայքարից հետո տունը վաճառել է 41,5 միլիոն դոլարով, ընդ որում՝ մեկնարկային գինը եղել է 16 միլիոն դոլար:
Առանձնատան նոր սեփականատերը՝ նյույորքյան Jordache Enterprises ընկերությունը, պատրաստվում է շենքը լյուքս դասի հյուրանոց դարձնել:












































