«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչը, ով ստիպված էր բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով, հուսով է, որ կկարողանա հնարավորինս լավ դրսևորել իրեն թիմի հիմնական կազմ վերադառնալուց հետո:
«Ինձ համար շատ բարդ էր, քանի որ ես վերջին ֆուտբոլստն էի, ով համալրել էր թիմի կազմը, բացի այդ՝ վնասվածք էի ստացել: Երբ մյուսներն իրենց առաջին հանդիպումներ էին անցկացնում, ես զբաղված էի նախապատրաստական աշխատանքներով:
Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում և հուսով եմ՝ կկարողանամ առաջընթաց գրանցել՝ բավարար խաղաժամանակ ստանալով: Առաջին իսկ օրից ես ինձ թիմի լիիրավ անդամ էի զգում»,- ֆուտբոլիստին մեջբերում է Goal.com-ը:






































