Football Espana-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն այժմ մարզվում է առանց սահմանափակումների: Վալիացի ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից:
Այսպիսով՝ Բեյլը կկարողանա օգտակար լինել իր թիմին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ կայանալիք հանդիպման ժամանակ:
Հավելենք, որ Բեյլն իսպանական Պրիմիերայում անցկացրել է 1 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:










































