Տոկիոյի շրջանային դատարանի որոշմամբ Apple կորպորացիան ճապոնացի ինժեներ Նորիհիկո Սատին պետք է վճարի 3.3 մլն դոլար (330 մլն իեն)՝ iPod նվագարկիչների մի շարք մոդելներում նախկինում նրա արտոնագրած մշակումը կիրառելու համար:
Խոսքը կլոր, ունիվերսալ միացման կոճակի մասին է, որ թույլ է տալիս մի ձեռքով հեշտությամբ կառավարել մեղեդիները: Նա ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայել են, որ 1998-ին նա արտոնագրել է համապատասխան տեխնոլոգիան՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Apple-ի փաստաբանները վստահեցրել են, որ կորպորացիան ունեցել է դրանից ավելի վաղ գրանցված իր արտոնագրերը, սակայն դատարանը չի ընդունել նրանց փաստարկները:
Սկզբում գյուտարար Սատոն պահանջել է 100 մլն դոլարի փոխհատուցում,սակայն նրա հավակնությունները համարվել են չափազանց մեծ:








































