ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ իր և նախարարի միջև որևէ լարվածություն չկա, և որ Վահրամ Ավանեսյանը պարզապես հիվանդ է:
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը, որ ստեղծվել է Մաքսային միությանը վերաբերող հարցերով, գլխավորում է Տիգրան Սարգսյանը: Թե մոտավորապես երբ կմտնի Հայաստանը Մաքսային միության մեջ՝ Կարինե Մինասյանը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են:











































