Անդրադառնալով օրեր առաջ «Արմենիա»-ի ուղիղ եթերում Հովհաննես Ազոյանի արտասանած «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» և նմանատիպ բառերին՝ «Հրապարակ»-ը գրում է. «Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
Եթերը բաժանված էր երկու մասի: Երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, ով փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետ Բարսեղյանը թեթևակի առարկեց ղեկավարությանը և փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր անց, պատճառաբանելով ոչ ճշտապահությունը և խոստանալով մեկ այլ հաղորդաշար, Բարսեղյանն աշխատանքից ազատ արձակվեց:
Արդյոք դրա իրական պատճառը Ավետի համարձակությո՞ւնն էր ընկերոջ խոսքը գետնով չտալու համար փորձ կատարելիս, թե՞ իսկապես ալիքի ամենառեյտինգային մարդկանցից մեկին կարող էին աշխատանքից հանել ուշանալու համար՝ միանշանակ պատասխան չկա»:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ այդ որոշումը վատ արձագանք է ստացել Ավետի գործընկերների միջավայրում:








































