«Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտնել է, որ դեռևս վաղ է խոսել տիտղոսների մասին:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանի մեկնարկային չորս խաղերում «Ինտեր»-ը 10 միավոր է վաստակել:
«Մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել: Դեռ վաղ է եզրակացություններ անել և խոսել տիտղոսների մասին: Իհարկե, թիմի գրանցած արդյունքներն ուրախացնում են, սակայն պետք է առաջ շարժվել»,- Football Italia-ն մեջբերում է Մորատիի խոսքերը:




































