Մասնավոր հավաքածուներում պահվող և այդ պատճառով հանրությանը հազվադեպ ներկայացված Վան Գոգի կտավները ֆրանսիացի հայտնի նկարիչներ Անրի Թուլուզ-Լոտրեկի, Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Գոգենի կտավների հետ ներկայացված են Լոնդոնի Eykyn Maclean մասնավոր թանգարանում: Ցուցահանդեսը կրում է «Վան Գոգը՝ Փարիզում» անվանումը:
Ներկայացված բոլոր 29 աշխատանքները թանգարանային մակարդակի աշխատանքներ են, սակայն ցուցահանդեսի գլխավոր գլուխգործոցը մասնավոր հավաքածուներում ներկայացված նրա աշխատանքներն են:
Սրահներից մեկում ներկայացված են նաև ճապոնական փորագրություններ, որոնք ժամանակին ազդեցություն են գործել Վան Գոգի վրա:
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 29-ը:










































