Իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը հայտարարել է, որ մտադիր չէ լքել ԱՄՆ-ը նույնիսկ դեպի Թուրքիա հնարավոր արտահանձնման սպառնալիքի ներքո։ Այս մասին նա հայտնել է Reuters գործակալությանը։
«Շշուկները միանգամայն սուտ են։ Եթե ԱՄՆ իշխանությունները նպատակահարմար գտնեն ինձ արտաքսել, ես կուղևորվեմ (Թուրքիա)»,-ասել է Գյուլենը։
Անկարան մեղադրում է քարոզչին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Գյուլենն անձամբ հերքում է մեղադրանքները։










































