59-ամյա բուլղարացի տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար պարկի մեջ կապկպված լողալով անցնել է լիճը: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Յան Պետկովը հատուկ շնչառական տեխնիկա է մշակել, որը նրան օգնում է լողի ժամանակ կենտրոնանալ:
Չնայած բժիշկները լողորդի մոտ անեմիա են հայտնաբերել՝ դա նրան չի խանգարել, այսպես ասած «ձեռքն ու ոտքը կապված» ջրում հայտնվել:
2013-ի սեպտեմբերի 10-ին Բուլղարիայում «Երկկենցաղ մարդ» մականունով հայտնի լողորդը նավակով հասել է լճի մեջտեղը, որը գտնվում է Մակեդոնիայի և Ալբանիայի հետ սահմանին: Այնհուհետև օգնականները կապել են նրա վերջույթները, դրել պարկի մեջ և ջուրը նետել:
Յանը հաղթահարել է 2 կմ տարածությունը և 47 րոպե անց ափ է հասել:













































