«Չելսի»-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը հույս ունի վերադարձնել տեղը մեկնարկային կազմում:
Առաջնության մեկնարկային տուրերում խաղացողը չէր խաղում վնասվածքի պատճառով: Նա խաղադաշտ է դուրս եկել միայն «Էվերթոն»-ի, «Բազել»-ի ու «Սուինդոն»-ի դեմ խաղերում:
«Այո, մարզիչները որոշեցին ինձ դուրս թողնել «Ֆուլհեմ»-ի դեմ խաղի հայտացուցակից, բայց դա եզակի դեպք էր: Երբ այլ խաղացողներ են հայտնվում նման իրավիճակում, այդ մասին այսքան շատ չեն խոսում:
Ես որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեմ: Բոլորն էլ գիտեն, թե ով է Դավիդ Լուիսը: Ես միայն ուզում եմ ֆուտբոլ խաղալ ու դրանից հաճույք ստանալ»,- ասել է խաղացողը:




































