Համաշխարհային ճանաչում ստացած էրոտիկ բեսթսելլերի հեղինակ, բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը գինիների մինի-հավաքածու է թողարկել:
Հավաքածուն համապատասխանաբար ստացել է Fifty Shades of Grey անվանումը:
Գինիներն ընդամենը երկու տեսակի են՝ կարմիր Red Satin-ը և սպիտակ White Silk-ը: Ամեն շշի վրա մակագրված է You Are Mine:
Ջեյմսը խոստովանել է, որ միշտ էլ լավ գինիների նկատմամբ թուլություն է ունեցել: Նա հույս է հայտնել, որ ընթերցողները նույնքան կվայելեն գինին, որքան և Անաստասիայի և Քրիստիանի միջև սիրավեպը:
Առայժմ գինին կարելի է ձեռք բերել միայն Fiftyshadeswine կայքում՝ առցանց: Մեկ շշի գինը 17.99 դոլար է:










































