Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Այդքան մարդու են հացից, տնից, կյանքից զրկել․․․ ի՞նչ է լինելու հետևանքը, գիտե՞ն իրենք՝ շուտով կիմանան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամԿյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

-Պարոն Կյուրեղյան, երկու որդիներին դատում են, մյուսը՝ ազատազրկված է։ «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպերը շարունակվում են: Փաստաբանները նշում են, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել նրան, որ դատերն անցկացվեն փակ, առանց հանրային հնչեղության, որ իշխանությունն արագ ավարտի այս գործը։ Մտահոգություն չունե՞ք արդյոք:

-Խնդիրը ոչ թե դատարանի, այլ խնդիրն իշխանությունների մեջ է, որոնց յուրաքանչյուր քայլ ապօրինի է: Իշխանություններն օրենք պահանջում են միայն ժողովրդից, իսկ իրենք ոտքից գլուխ ապօրինի են և անօրինություններ են անում: Դա է խնդիրը, Հայաստանում ուրիշ խնդիր չկա: Եվ որպեսզի զարգանա Հայաստանը, դառնա նորմալ երկիր, մտնի քաղաքակիրթ պետությունների շարքը, պետք է ամբողջ կառավարման համակարգը ոտքից գլուխ փոխել:

-Արդյո՞ք հավանական եք համարում կառավարման համակարգի փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում զենք վերցնելու և ապստամբելու կոչեր են անում:

-Հանրության դժգոհությունը հասել է գագաթնակետին, բոլորն ասում են, որ այսպես ապրել հնարավոր չէ: Այսինքն՝ այն իրավիճակը, որը նախահեղափոխական է, Հայաստանում արդեն բավականին երկար է տիրում: Այսինքն՝ այն, որ կառավարողները չեն կարողանում կառավարել, իսկ կառավարվողները չեն ուզում կառավարվել․ դասական բնութագրում է, որն արդեն երկար ժամանակ է Հայաստանում կա, ուղղակի այս ամենը, թե երբ տեղի կունենա, ոչ ոք չի կարող ասել, երկար ժամանակ այս վիճակը հնարավոր չէ շարունակել, և անպայման պետք է փոփոխություններ լինեն: Եվ ցավալի կլինի, եթե այդ գործողությունները լինեն ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում, որը նպատակահարմար չէ մեր երկրի համար, բայց ամեն ինչ գնում է դրան:

-Կարծում եք՝ այս իրավիճակը հնարավո՞ր է արագ փոփոխվի:

-Պետությունն այս վիճակով չի կարող գոյատևել: Չի կարող լինել պետություն, որ լինի այնպիսի ներքին և արտաքին հակասությունների մեջ, ինչպիսին Հայաստանն է: Ցանկացած տիպի հակասություն Հայաստանում հասել է գագաթնակետին: Ամենածանր հակասություններն անհանդուրժողական հակասություններ են, որ իշխանություններն այնքան են թուլացել, որ ուժի դրսևորում ցուցադրելու համար, որ իբրև թե իրենք ուժեղ են, դեմոնստրատիվ ծեծի են ենթարկում ամբաստանյալներին: Ուրիշ այլ կերպ չեմ կարող սա բացատրել, իրենք ուղղակի ուզում են ցուցադրել, որ տեսեք, մենք գոյություն ունենք, դեռ կանք, շնչում ենք: Իրականում, սակայն, այդպես չէ:

-Դատավոր Գաբրիելյանը հրապարակեց Ձեր որդու՝ Արեգ Կյուրեղյանի նամակը, որտեղ նշվում էր, որ դատավարությունն օգտագործում ենք ժողովրդին, հատկապես երիտասարդությանը ոգևորելու համար, դատավարությունը շուռ տալ և վերածել ռեժիմի մահավճռի:

-Ընդհանրապես ամբաստանյալի ձեռքից թուղթը խլելը, ով այն տալիս է իր պաշտպանին, ինչ էլ ուզում է իր մեջ պարունակի այն, դա դատավարության կանոնների և պաշտպանվողի իրավունքների կոպիտ խախտում է: Աշխարհում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում Արեգի գրածին, դա բազմիցս ասված, բազմիցս արտահայտված էր, և դա նորություն չէ, ոչ Կուր-Արաքսի հանրապետությունն է նորություն և ոչ էլ այն, որ տղաները դատավորի կողմից սպասելիք չունեն և ուզում են իրենց գաղափարները հասցնել ժողովրդին՝ օգտագործելով դատավարությունը: Իսկ դա ո՞ր մեկիս համար է գաղտնիք: Իրենք հրապարակեցին այն նյութը, որն Արեգն ուզում էր փաստաբանի միջոցով հրապարակել: Նրանք կատարեցին Արեգի գործը, ապրեն իրենք:

-Մեկ տարի է անցել «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդ մտնելուց: Այս մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատում: Արդյո՞ք արվել են քայլեր, որոնք հուսադրող են: Օրինակ՝ կառավարություն է փոխվել, ինչ-որ բան փոխվե՞լ Է:

-Կառավարությունը, իշխանությունները, ընդհակառակը, կատարել են հակառակը: Թե՛ խորհրդարանական, թե՛ Երևանի ավագանու ընտրությունները, ցույց տվեցին, որ ոչ թե չեն փոխվել, այլ սաստիկ վատացել են: Հատկապես Ազգային ժողովի ընտրությունները, որտեղ լեգիտիմացվեց կաշառքը: Մի՞թե կաշառքով ընտրությունը լեգիտիմ ընտրություն է, ինչպե՞ս կարելի է կաշառքով ընտրությունը լեգիտիմ ընտրություն համարել: Չնայած կաշառքը սառցաբեկորի միայն վերջին գագաթն է, մնացած բոլոր տեխնոլոգիաները՝ թե՛ վախը, թե՛ կրակոցները, թե՛ ծեծուջարդը, թե՛ լցոնումները, այդ ամենը եղավ, մենք ականատես եղանք, եղավ նաև կարուսել, այդ ամենն արեցին և դրանից հետո ցինիկ դրսևորումներ տեղի ունեցան: Ի՞նչ են կարծում՝ ազդեցությունը չի բերելո՞ւ հակազդեցության… բերելու է և շատ ավելի վատ և շատ ավելի ծանր: Իշխանություններն անցնում են այն սահմանը, երբ իշխանափոխությունից հետո իրենց նկատմամբ ներողամտություն էլ չլինի: Անցնում են այն սահմանը, որը տեսանք՝ հարևան երկրներում ինչ տեղի ունեցավ: Երբ պետության մեջ ամեն ինչ կարգին է, բարվոք է, բայց իշխանությունների նկատմամբ ատելություն կա ժողովրդի մոտ: Եվ դաժան հաշվեհարդար տեսան այդ իշխանությունների նկատմամբ, քանի որ արդարություն չկար այդ երկրներում: Խնդիրն արդարության հարցն է, արժանապատվության հարց է: Երբ մարդու արժանապատվությունը ոտնահարվում է, նա պատրաստ է ամեն ինչի: Բացի այդ, մի խնդիր էլ կա, ասում են՝ արդյո՞ք զենք պետք է վերցնել: Արդյունքով չի: Մենք պետք է խոսենք այն կողմի մասին, որը բռնազավթել է իշխանությունը, և ինչ անել, որպեսզի օրինականությունը վերականգնվի, և ինչ անել, որ Հայաստանում վերականգնվի սահմանադրական կարգը: Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը, ապօրինի զավթվեց իշխանությունը ևս մեկ անգամ այս ընտրությունների ժամանակ: Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որպեսզի վերականգնի Հայաստանի սահմանադրական կարգը, երբ նա խաղաղ ձևով դուրս է գալիս և բողոքի դրսևորումներ անում, բայց արժանանում է զենքի ուժով կոպիտ դրսևորումների: Չէ՞ որ դա կտանի նրան, որ վերջիվերջո ժողովուրդը զենքին զենքով կպատասխանի: Եվ արդեն եղավ այդ ամենը և կշարունակվի այդպես, չի կարող այսպես մնալ: Փոթորկից առաջ հանդարտություն է լինում, այս վիճակը նման է դրան, և որքան ուզում են ասեն՝ մենք 22.000 ոստիկան ունենք, այս ունենք, այն ունենք, մենք բնում կճնշենք և այլն, կարող է լինել այնպիսի դրսևորում, ինչպես, ասենք, մեկը կարող է իր վրա կապել և չգիտեմ ինչ անել: Բա որ այդպիսի բան եղավ, ինչ են անելու իրենք: Այդքան մարդու են հացից, տնից, կյանքից զրկել… ի՞նչ է լինելու դրա հետևանքը, գիտե՞ն իրենք՝ շուտով կիմանան: Երբ մարդիկ զգուշացնում են, ասում են, իրենք քմծիծաղ են տալիս: Ուղղակի հայ մարդն այնքան հայրենասեր է, որ այսպիսի իրավիճակում, երբ թշնամին կանգնած է, չի ուզում նման քայլերի գնալ, բայց երբ գալիս է այն պահը, երբ տեսնում ես, որ արդեն դա էլ է վտանգի տակ դրվում, երբ Արցախի հարցն էլ է վտանգի տակ դրվում, երբ երկրի ղեկավարը բացահայտ ասում է, որ մենք պետք է հանձնենք յոթ շրջանները խաղաղության դիմաց… սա ծիծաղելի արտահայտություն է: Խաղաղությունը հանձնելով չեն ստանում, խաղաղություն պարտադրում են ուժով, ոչ թե մուրալով են ստանում: Նման բան չկա, և բոլորը դա գիտեն:

-Տեսակետ կա, որ «Սասնա ծռերը» իրենց քայլերով, կարծեք թե, օգնում են իշխանությանը:

-«Սասնա ծռերի» բողոքի նման դրսևորումները, և առհասարակ ցանկացած բողոքի դրսևորում, ցանկացած իշխանության դիրքերը բանակցություններում ամրապնդում են, բայց, ցավոք սրտի, հայաստանյան իշխանությունները հիմա դրանից չեն օգտվում, դրանից հետո նորից բազմիցս հայտարարում են, որ մենք կտանք, բայց ադրբեջանցիները համաձայն չեն: Ուժի ցուցադրում են անում նաև Ռուսաստանին՝ ցույց տալու համար, որ տեսեք, մենք տիրապետում ենք իրավիճակին, մենք ձեր՝ մեր առաջ դրած խնդիրները կլուծենք, կհանձնենք շրջանները, խնդիր չկա, մենակ թե մենք մնանք իշխանության գլուխ: Այս իշխանությունները մինչև բերանները թաղված են հանցագործությունների և արյան մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում