Խորվատիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչն ակնարկել է, որ ցանկանում է ավարտել կարիերան «Բավարիա»-ում:
«Ես կցանկանայի ավարտել կարիերաս «Բավարիա»-ում: Մենք ընտանիք ենք, և դրանում է կայանում մեր ուժը: Թիմը, մարզչական շտաբը, ղեկավարությունը… Ինձ համար հաճելի է այդ ընտանիքի մի մասը լինել:
Այժմ մենք ավելի ենք հզորացել: Թիմը հիանալի մարզիչ է գլխավորում: Կենտրոնացած ենք մեր առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է ֆուտբոլիստը:










































