Միլանի կենտրոնում լուսացույցների վրա սկսել են շողալ կարմիր սրտիկներ, գրում է La Repubblica-ն:
Ներկայում ոստիկանները այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ով է կանգնած լուսացույցները սիրո խորհրդանիշների վերածելու գործի հետևում: Բացառված չէ, որ դրա հեղինակն այն մարդիկ են, որոնք ավելի վաղ ստիպել էին, որ կանաչ լուսացույցի վրա հայտնվեր կանեփի տերև:
Հայտնի չէ, թե քանի լուսացույց է ենթարկվել նման փոփոխությունների:








































