Nirvana խմբի լեգենդար առաջնորդ Կուրտ Քոբեյնի մայրը որոշել է վաճառքի դնել Վաշինգտոն նահանգում գտնվող տունը, որտեղ երաժիշտն անցկացրել է իր մանկությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քոբեյնի ծնողները ձեղնահարկով մեկ հարկանի տունը, որը գտնվում է Սիեթլից երկու ժամվա հեռավորության վրա, ձեռք էին բերել 1969 թվականին, երբ Կուրտը երկու տարեկան էր: Երաժիշտը ծնողների հետ ապրել է մինչև նրանց ամուսնալուծությունը՝ 1976 թվականը, այնուհետև մոր հետ ապրել է մինչև 1980-ականների կեսերը:
Տան արժեքը կազմում է 67 հազար դոլար, սակայն երաժշտի մայրը՝ Ուենդի Օ՝Քոննորը, նշանակել է 500 հազար դոլար: Տունը հնարավոր է գնել այս շաբաթվա ընթացքում:
Երաժշտի քույրը՝ Քիմը, հայտնել է, որ իրենք որոշել են վաճառել տունը՝ Կորտին ժառանգություն ստեղծելու համար: Կուրտի հարազատները ցանկանում են տունը վերածել երաժշտի թանգարանի:












































