Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն անհանգստացած է առևտրային և մաքսային միջոցառումներից, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Արևելյան գործընկերության որոշ երկրների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով դիվանագետի մամլո ծառայության հաղորդագրությունը:
Էշթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Նա նաև ընդգծել է, որ այդ միջոցառումները համաձայնեցված չեն սկզբունքների հետ, որոնք ստորագրել է Ռուսաստանը: Այս սկզբունքների թվին է դասվում յուրաքանչյուր պետության իրավունքը՝ այլ պետությունների հետ հարաբերությունները որոշել միջազգային կանոններին համապատասխան:








































