Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությանը:







































