Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, իբր դժգոհություն է հայտնել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում փոխարինվելու պատճառով:
«Դժգոհություն չեմ հայտնել փոխարինվելու ժամանակ: Կարծում եմ՝ ոչ մի ֆուտբոլիստ չի սիրում, երբ իրեն փոխարինում են: Ես նույնպես բացառություն չեմ: Սակայն բոլորս պետք է հասկանանք, որ մարզիչն անում է այնպես, ինչպես հարմար կլինի ամբողջ թիմի համար:
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են որոշ լրատվամիջոցներ սխալ լուրեր հրապարակում իմ մասին»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսին:







































