Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ստադիոնը սնանկ է, պարտքատերերը փողն են ուզում, բանկն էլ վարկ չի տալիս. կառավարությունից պատասխանել են

Կառավարությունից պատասխանել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր գործարար Աշոտ Աղաբաբյանի նամակներին, որոնք վերաբերում էին  «Հրազդան» մարդադաշտի հետագա ճակատագրին: Մասնավորապես, երբ վերջերս ԱԺ-ն ըն­դունում էր պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի նախագիծը, մասնավորեցվող ընկերությունների ցանկում ընդգրկված էր նաև «Հրազդան» մարզադաշտը»:  Աղաբաբյանը նամակով դիմել էր կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը:  Աղաբաբյանը դեմ է մասնավորեցմանը, քանի որ այն համար­վում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից: Աղաբաբյանի խոսքով՝ կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել: Աղաբաբյանը նշել էր, որ եթե կառավարությունը չընդառաջի և ընկերությունը չհանի մասնավերցվողների ցանկից, ապա հուսով է, որ գոնե սեփականաշնորհման ժամանակ նորմալ գին կառաջարկվի, և ինքը կկարողանա ձեռք բերել այն: «Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ինչ կարող եմ անել… Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր մի­ջոցները ու հնարավոր է՝ սեփականաշնորհենք: Իսկ ներկայումս սահմանված գինը խելքին մոտ չէ»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:

Աշոտ Աղաբաբյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարություն  մի քանի առաջարկությամբ նամակներ էին ուղարկել, որոնց բոլորին էլ պատասխան տրվել է: «Մենք մի քանի հարցով էինք դիմել կառավարությանը: Օրինակ՝ այնտեղ արևային ապակիներով էներգա ստանալու մասով դրական պատասխան են տվել: Խնդրանքներից մեկն այն էր, որ հարկերից ազատեին մեզ, բայց այդ մասով մերժել են: Դրական արձագանք չի եղել նաև սեփականաշնորհվող ընկերությունների ցանկից ստադիոնը հանելու վերաբերյալ մեր դիմումին»,- ասաց Աղաբաբյանը:

Նրա խոսքով, սակայն, հիմա մարզադաշտը վարձակալված է իրենց կողմից, և մինչև վարձակալության ժամկետը չլրանա, գույքը չի կարող վաճառքի հանվել: «Մենք 25 տարով արենդայով վերցրել ենք ստադիոնը: Մինչև մեր արենդայի ժամկետը չվերջանա, այսինքն՝ մինչև 2031 թիվը,  այն չեն կարող վաճառել: Դրա համար էլ հետաձգվել են նաև գնի հետ կապված հարցերը»,-ասաց Աղաբաբյանը:

Թե ինչ է լինելու 2031 թվականից հետո, հնարավո՞ր է՝ հենց իրենք գնեն մարզադաշտը: Ի պատասխան հարցադրման՝ Աղաբաբյանն ասաց, որ դեռ հարց է: «Հնարավոր է գնենք, բայց դեռ հարց է՝ կարողանալո՞ւ ենք պահել ստադիոնը, թե՞ ոչ: Հիմա այն սնանկացած վիճակում է: Պարտքատերերը պարտքերն են ուզում: Փորձում ենք առողջացման ծրագիր ներկայացնել: Ուղղակի բանկը չի համաձայնում ֆինանսավորում տրամադրել: Հիմա մտածում ենք՝ ինչպես վերանայել ծրագիրը, որ կարողանանք բանկի հետ լեզու գտնել և ոտքի հանել ստադիոնը:

Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հարցերին՝ ասաց, որ բացարձակապես չի հետևում ԱԺ աշխատանքներին, չի կարոտում այդ աշխատանքը: «Ո՛չ հետևում եմ, ոչ էլ բացարձակ կարոտում եմ ԱԺ-ն: Ես վերցրել եմ մի ուրիշ կուրս՝ աշխատատեղեր ստեղծել, զորացրված տղաների համար աշխատատեղեր ապահովել»,-ասաց նախկին պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում