«Մենք վերջնականապես նոյեմբեր ամսին անցանք թվային համակարգի: Բայց դեռևս ունենք չլուծված խնդիրը՝ 12 մարզային հեռուստաընկերություններ պայքարում են իրենց գոյատևման համար: Մենք ի վերջո ինչ-որ լուծում ունե՞նք, թե՞ ոչ». «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցն ուղղված էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Գագիկ Բունիաթյանի խոսքով՝ քննարկումները շարունակվում են. «Փորձում ենք ինչ-որ լուծումներ, եթե դուք էլ ունեք առաջարկներ, խնդրեմ, մենք կարող ենք համատեղ քննարկում կատարել: Այստեղ ոչ մի խոչընդոտ չկա, լուծումներ են ուղղակի պետք: Մենք պատրաստ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































