Լեհաստանի առաջին տիկին Ագաթա Կորնհաուսեր-Դուդան արարողակարգային հանդիպման ժամանակ անտեսել է տեսախցիկների առաջ իր ձեռքը սեղմելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը։ Տեսանյութը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային ողջունելուց հետո Թրամփը ձեռքը մեկնել է նրա կնոջը։ Սակայն առաջին տիկինն անցել է նրա կողքով և ողջունել Մելանյա Թրամփին։









































