Փարիզի Cafe des Chats սրճարանը կենդանասերներին առաջարկում է վայելել սուրճ ու կրուասաններ մի քանի կատուների ընկերակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Սրճարանի մենեջերի կարծիքով՝ «մլավոց-թերապիան» շատ օգտակար է առողջության համար:
«Մռռոցն առաջացնում է տատանումներ, որոնք թեթևացնում են արթրիտն ու ռևմատիզմը, նպաստում են արյան շրջանառությանն ու սրտի աշխատանքին»,- ասում է մենեջերը:
Քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում ապրում է մոտ 10 կատու:








































