Tuesday, 21 05 2024
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո

Ռազմագերիների կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպերը շարունակվում են: Դուք նշում էիք, որ սա մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել նրան, որ դատերն անցկացվեն փակ, առանց հանրային հնչեղության: Ինչ-որ բան ծրագրո՞ւմ եք իրականացնել այս կապակցությամբ առաջիկայում:

-Մի բան պարզ է՝ վարչախմբի կատարած քայլերը լիովին անօրինական են, և գուցե կարճ ժամանակահատվածում կարողանան իրենց նպատակներն իրականացնել, բայց իրենք դրանով լուրջ խնդիրների առաջ են կանգնելու նաև Եվրադատարանում: Եվ, բնականաբար, բոլոր ձևերի բողոքները կլինեն այս քայլերի նկատմամբ, բայց նաև ասեմ, որ ոչ միայն այս՝ այսպես կոչված կեղծ դատական կեղծ գործընթացը, այլ նաև այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ «Սասնա ծռերի» նկատմամբ դատարանի ներսում և դրսում, այս ամենն ավելի լուրջ վտանգների և սպառնալիքների մասին է խոսում: Այս վարչախումբն իր բոլոր քայլերով ցույց է տալիս, որ իր անելանելի վիճակից ելնելով՝ իր բռնարարքներն արդեն իսկ կատարում է և շարունակելու է, և հասարակությանը էլ ավելի բռնատիրական պայմաններ և իրավիճակ է սպառնում: Եվ այդ առումով բոլոր գիտակից մարդկանց պարտականությունն է նման պայմաններում համախմբվել և ցույց տալ այս վարչախմբին, որ ինքը չի կարողանալու իր առջև դրած այս խնդիրն իրականացնել հանգիստ ձևով: Այսինքն՝ այս ամենի դեմ պետք է ձևավորվի հանրային, քաղաքացիական, քաղաքական հստակ բռնատիրության դեմ ժողովրդական, քաղաքացիական լուրջ ճակատ:

-Կարծում եք՝ այդպիսի նախադյալներ կա՞ն նման ճակատ ձևավորելու: Դատարանում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

-Մենք բոլորս գիտենք, թե ինքն ինչ է ակնարկում ռազմագերիների, բանտարկյալների կացնահարում ասելով. 1921թվական… բոլշևիկյան ռեժիմի ծրագիրն է դա, և այս վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Համենայնդեպս, իրենց քայլերը ցույց են տալիս, որ իրենք այդ առումով գնում են սրացման, ռեպրեսիաների: Այսինքն՝ իրենք կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել կամ ոչ բառացիորեն ընդունել: Համենայնդեպս, շատ ավելի բռնի միջոցներ են կիրառվում քաղբանտարկյալների, ռազմագերիների և ՀՀ քաղաքացիների նպատմամբ: Եվ մենք դրա նախանշանները տեսնում ենք: Եվ անհրաժեշտ է, որ լայն ճակատ ձևավորվի:

-Այսինքն՝ այդ ձևակերպումների հետ համաձա՞յն եք, թրքաբոլշևիկյան, ենիչերական համակարգը տապալելու նրա կոչերին:

-Կոչ է, որ այսօր դեռևս հանգիստ պայմաններում իրենց կյանքն ապրող մարդիկ սթափվեն: Ժիրայր Սէֆիլյանը դա էր ուզում ասել: Նա ուզում էր ասել, որ իրավիճակը գնալով վատանում է, մարդու իրավունքների, ընդհանրապես ազատությունների առումով, և մարդկանց կոչ էր անում սթափվելու: Բնականաբար, այդ կոչի մեջ որևէ արտառոց բան չկա: Բոլոր քաղաքացիների պարտականությունն է տեր լինել իրենց ճակատագրին, տեր լինել երկրին և դրա համար որդեգրել համապատասխան քայլեր, քաղաքացիական խիզախություն, քաղաքացիական ընդվզում, և դրանով փոխել իրավիճակը: Եվ դրա մեջ արտառոց ոչինչ չկա:

-Պարոն Ենիգոմշյան, եթե փակ դատական նիստեր տեղի ունենան, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ընդհանրապես այս ապօրինի իշխանության դեմ, իշխանությունը զավթած և դեռևս քաղաքացիների և ժողովրդի իրավունքներն ամեն օր ոտնահարող իշխանությունների դեմ մեր պայքարը երբեք չենք կանգնեցնի: Սա շատ հստակ է: Եվ օրվա իրավիճակին համապատասխան քայլեր կձեռնարկենք: Ընդհանուր առմամբ, մեր պայքարը վերջ չի ունենա մինչև այս վարչախմբի հեռացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում