Tuesday, 21 05 2024
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով

Աննախադեպ իրավիճակ «Սասնա ծռերի» գործով. դատարանն առանց ամբաստանյալների, առանց պաշտպանների նիստեր է անցկացնում

«Սասնա ծռերի»՝ և՛18-ի, և՛ 14-ի, և Ժիրայր Սէֆիլյանի ու ընկերների գործով աննախադեպ ու փակուղակին իրավիճակ է ստեղծվում: Դատավորը դատաքննություն սկսելու համար կամ պետք է նիստերն անցկացնի առանց ամբաստանյալների, կամ նիստերն, ըստ էության, չեն կայանա, քանի որ պաշտպաններն առանց իրենց պաշտպանյալների նիստերին չեն մասնակցի: «Իսկապես աննախադեպ իրավիճակ է: Դատարաններն այս գործերով առանց ամբաստանյալների, առանց նրանց պաշտպանների նիստեր են անցկացնում: Քրեադատավարական օրենսգրքի իմաստով հայաստանյան դատարաններն իսկապես աննախադեպ իրավիճակ են ստեղծել: Դատավորը հայտարարում է, որ նախապատրաստական փուլում փաստաբանների ներկայությունը պարտադիր չէ, այլևս ասելիք չի մնում: Դատավորի հայտարարությունը քրեադատավարական օրենսգրքի հետ ոչ մի առնչություն չունի: Եվ դժվարանում եմ ասել, թե դատավորն ինչով է առաջնորդվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով ներգրավված Արայիկ Պապիկյանը, որը այսօր չէր մասնակցել նիստին և լքել էր նիտերի դահլիճը:

Պապիկյանի խոսքերով՝ ստեղծված փակուղային իրավիճակից ամենաօպտիմալ լուծումն այն է, որ դատավարությունը բերվի օրինական դաշտ և փորձ չարվի մարդկանց լռեցնել և խախտել նրանց դատավարական օրինական իրավունքները: Ինչպես նաև հնարավորություն տալ, որ դատավարության բոլոր մասնակիցներն ունենան հավասար իրավունքներ դատական նիստերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու վերաբերյալ: «Քանի դեռ դատարանը չի կատարել այս ամենը և դրան հակառակ՝ հետապնդում է մարդկանց լռեցնելու նպատակ, դատավարություններն այդպես էլ կմնան փակուղային իրավիճակում»,-ասաց Պապիկյանը:

Փաստաբանի խոսքերով՝ իրավիճակը միտումնավոր է ստեղծվել, վաղօրոք մշակված պլանի համաձայն է ամեն ինչ ընթանում: «Սա պատահականություն չէ: Կա հստակ մշակված սցենար և պլան, որի ամբողջ իմաստն այն է, որ դատարանում թույլ չտան գործով ներգրավված ամբաստանյալներին արտահայտվել դատարանի դահլիճում: Եվ քանի որ խնդիրն այդ հարթության մեջ է դրված, մյուս կողմից կա հակազդեցություն, մնացել է մի միջոց՝ անցնել պատժիչ գործողությունների: Հակառակ դեպքում ենթադրել, որ սա պատահականություն է, ապա չի լինի: Պատահականորեն այսպես չի լինում»,- նկատեց Պապիկյանը՝ ավելացնելով, որ իր ասածի ամենավառ ապացույցն այն է, որ այս գործով առ այսօր որեւէ փաստաբան նախազգուշացում չի ստացել, այլ ստացել է միանգամից խիստ սանկցիա: «Սա ոչ պատահականություն է, ոչ էլ պահի ազդեցության տակ կայացված որոշում: Սա սցենարի մի մասն է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հաջորդ նիստին էլ անպայման ներկայանալու է, բայց այսօրվա սցենարի կրկնությունը չի բացառվում:

Ինչ վերաբերում է  փաստաբանների նկատմամբ համատարած կիրառվող սանկցիաներին ու դրանց վերաբերյալ Փաստաբանների պալատի լոյալ դիրքորոշմանը, ապա Պապիկյանի խոսքերով՝ Պալատի խորհուրդը  պարտավոր է ուսումնասիրել այդ գրությունները, տեսնել կարգապահական վարույթի համար հիմք կա, թե ոչ: Սակայն փաստաբանի խոսքերով՝ Պալատը պարտավոր էր այս գործընթացի հենց առաջին փուլում առարկայական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ: «Դրանից հետո խնդիրն այդքան չէր խորանա և այս պատկերը չէր ունենա: Բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք և Պալատը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ պետք է կայացնի համապատասխան որոշում»,- ասաց Պապիկյանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում