Կոլումբիացի երգչուհի Շակիրան հայտարարել է, որ ցանկանում է արաբերենով ալբոմ պատրաստել: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: Ընդ որում, երգչուհին խոստովանում է, որ այդ լեզվով ընդհանրապես չի խոսում: Նա գիտի միայն մեկ արտահայտություն, որը հնչում է այսպես՝ «Կարելի՞ է՝ ես ձեզ համբուրեմ»:
Ավելի վաղ փոփ-աշխարհում հայտնի երգչուհին ձայնագրել էր ալբոմ անգլերենով և իսպաներենով: Երգչուհու վերջին ալբոմը, որը կոչվում է Sale el Sol («Արևածագը») երկու լեզուներով էլ երգեր է պարունակում: 2010 թ. հոկտեմբերից, երբ թողարկվել է այս ալբոմը, Շակիրան ամենաբարձր տեղերն է գրավել Իսպանիայի, Մեքսիկայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հիթ շքերթներում:







































