Tuesday, 21 05 2024
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կայունորեն խորանում է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. մայիս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները, այդ թվում և արտաքին առևտրի վիճակագրությունը: Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2017թ. մայիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 53.4%-ով: Ապրիլ ամսվա համեմատությամբ՝ 35%-ով: Ընդ որում արտահանումն աճել է 38.7%-ով, ներմուծումը՝ 61.7%-ով: Բացարձակ թվերով արտահանվել է 195.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ներկրվել՝ 401.6 մլն-ի: Փաստորեն միայն մայիս ամսվա ընթացքում առևտրաշրջանառության միջոցով Հայաստանից դուրս է եկել ավելի քան 200 մլն դոլար: Եվ նախորդ ամիսների համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության մեջ տեղի է ունեցել բացասական հաշվեկշռի կտրուկ մեծացում:

Եթե 2016թ. հունվար-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 857 մլն դոլար, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին այն կազմել է 2 մլրդ 286 մլն դոլար: Եթե 2016թ. նշյալ ժամանակահատվածում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 526.2 մլն դոլար, ապա 2017թ.-ին այն ավելի է խորացել, հասնելով 678.3 մլն դոլար:

2016թ. առաջին հինգ ամիսների ընդհանուր առևտրաշրջանառության 30.3%-ը իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, որի բացարձակ մեծամասնությունը՝ 26.9%-ը՝ ՌԴ-ի հետ:

2017թ.-ի առաջին հինգ ամիսներին ընդհանուր առևտրաշրջանառության 29.2%-ը իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, որի բացարձակ մեծամասնությունը՝ 26.5%-ը՝ ՌԴ-ի հետ: Նշենք, որ այս տարվա ընթացքում ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ավելացել է ամբողջ 14.6%-ով:

Առևտրի առումով մեր համար երկրորդ գործընկերը բոլորովին էլ ոչ պատահական, Ուկրաինան է, որ 2016թ. առաջին հինգ ամիսներին մեր առևտրաշրջանառության 2.2%-ի «բաժնետերն էր», 2017թ.-ին՝ 5.5%-ի: Ավելորդ չէ նշել, որ բավականին աճել է մեր առևտրաշրջանառությունը մեր ԵՏՄ-ական բարեկամ Բելառուսի հետ, հասնելով ընդհանուրի 1.1%-ին: Դա թերևս պայմանավորված է կառավարության ծրագրով ներկրվող տրակտորների քանակի աճով: ԵՏՄ անդամ մեր մյուս գործընկեր Ղազախստանի հետ հինգ ամիսների առևտրաշրջանառությունը մոտեցել է մեկ մլն դոլարի սահմանագծին՝ 839 հազար դոլար:

2016թ. հունվար-մայիսին ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 24.9%-ը, բացարձակ թվով՝ 461.7 մլն դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 23.2%-ը, 530.9 մլն դոլար: Եթե 2016թ. առաջին հինգ ամիսներին ԵՄ-ի հետ առևտրում ունեցած մեր բացասական հաշվեկշիռը կազմել է 83.8 մլն դոլար, ապա այս տարի՝ 50.5 մլն դոլար:

ԵՄ անդամ երկրներից գումարային առումով Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը Գերմանիայի Դաշնությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-մայիսին կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 6.8%-ը, այս տարի նվազել է 5.1%-ի: Բացարձակ թվերով անցած տարի հունվար–մայիսին Գերմանիայի հետ իրականացվել է 126.3 մլն դոլարի առևտրաշրջանառություն, այս տարի՝ 117.7 մլն-ի: Եթե Գերմանիայի պարագայում առևտրաշրջանառության ծավալների անկում է գրանցվել, ապա եվրոպական մեր երկրորդ գործընկերոջ՝ Բուլղարիայի դեպքում առևտրաշրջանառության ծավալներն աճել են տոկոսային առումով 4.5-ից հասնելով 4.9-ի. բացարձակ թվերով՝ 82.6 մլն դոլարից՝ 112.1 մլն-ի: Եվրոպայում Հայաստանի երրորդ առևտրային գործընկերն Իտալիան է, որի պարագայում արձանագրվել է ծավալների 0.3 տոկոսանոց անկում՝ 3.2%-ից հավասարվելով 2.9%-ի (բացարձակ թվով 58.8 մլն-ից հասնելով 67.4 մլն-ի): Չորրորդ գործընկերը Նիդեռլանդներն են, որի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը 2016թ. հունվար-մայիսին կազմել է ընդհանուրի 1.5%-ը, այս տարի՝ 2.2%:

Զգալիորեն աճել է Հայաստանի արտաքին առևտուրն այլ երկրների խմբի հետ: Եթե 2016թ. առաջին հինգ ամիսներին այն կազմում էր ընդհանուրի 44.3%-ը, ապա այս տարի՝ 47.5%: ԱՄՆ-ի հետ մեր առևտուրն աճել է 2.4%-ից հասնելով 2.6%-ի: Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառության ծավալների գրեթե կրկնակի աճ է արձանագրվել. տեսակարար կշիռը 1.7%-ից հասել է 3.3%-ի: Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը էապես նվազել է 5.2 %-ից հասնելով 3.9%-ի կամ 97 մլն դոլարից նվազելով 89 մլն-ի: Թուրքիայի հետ, ընդհակառակը, ծաղկում է ապրում: 2016թ.-ի հունվար-մայիսի 49.5 մլն-ից 2017թ. նույն փուլում հասնելով 84.1 մլն-ի: Վրաստանի հետ նույնպես մեր առևտրի ծավալներն անկում են գրանցել: Չինաստաի հետ աճել են ավելի քան 40 մլն դոլարով:

Ինչով է առանձնանում Հայաստանի արտաքին առևտուրը 2017թ. առաջին հինգ ամիսներին: Նախ՝ առևտրի բացասական հաշվեկշիռն ամսեամիս խորանում է: Եթե ապրիլ ամսին այն 472.2 մլն դրամ էր, ապա մայիսի վերջին արդեն 678 մլն է: Կհետևի, որ տնտեսության մեջ առանձնակի աշխուժություն չկա, արտահանման առումով զարգացումներ չկան և դատելով 2016թ.-ին արտահանված և ներկրված ապրանքախմբերից, ամեն ինչ ընթանում է ինչպես նախկինում: Որևէ լուրջ փոփոխություն արտահանվող հատվածում չի երևում:

Հայաստանի արտաքին առևտրին բնորոշ երկրորդ առնձնահատկությունը ՌԴ-ի հետ ունեցած խիստ կայուն առևտրաշրջանառությունն է: Երրորդը՝ ԵՏՄ երկրների հետ այդպես էլ չձևավորվող առևտրային հարաբերությունները: Թվերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵՏՄ երկրները, բնականաբար բացի ՌԴ-ից, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենափոքր մասնաբաժինն ունեցող երկրներից են: Ցավալիորեն, ամբողջության մեջ նվազում են մեր առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների գործընկերների պարագայում:

Եվ, որ շատ ցավալի է, վերջին ամիսներին որոշակի անկում է նկատվում մեր մերձավոր հարևանների հետ ունեցած առևտրաշրջանառության մեջ, մինչդեռ էապես աճում են Թուրքիայի հետ մեր ունցած առևտրի ծավալները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում