Իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը հունվար-մայիս ամիսներին կազմել են 4.6 մլրդ դրամ: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության՝ հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվության՝ դրանք ապահովել են առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 76.8% ը և 1 տոկոսով զիջել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այլ եկամուտներից 8.5 մլրդ դրամը ստացվել է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 40.5% ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.9%-ով:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 1.1 մլրդ դրամ՝ 69.5%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը և 37.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:









































