Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին կկայանա «Մյունխեն-1860»- «Բորուսիա» հանդիպումը:
Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում դորտմունդցիներին կաջակցեն 15հազար երկրպագուներ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ «Բորուսիա»-ի 10 հազար երկրպագուներ կժամանեն Դորտմունդից, ևս 5 հազարը` Դորտմունդի ակումբի մյունխենյան երկրպագուները կլինեն:








































